Բարսելոնայի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը ցանկություն է հայտնել հեռանալ ակումբից, եթե նրա և ակումբի միջև չկայանա համաձայնություն: Մի քանի օր է ինչ կողմերը բանակցությունների մեջ են, սակայն այդպես էլ համաձայնություն չի կայացել: Իսպանական լրատվամիջոցների հավաստմամբ, Բարսելոնան պատրաստ է վճարել մեկ միլիոն եվրո պակաս այն գումարից, ինչ պահանջում է Ալվեշը:
Այս իրավիճակին անդրադարձել է «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և մասնավորապես ասել. «Խոսել եմ Դանիի հետ: Նրան ասացի, թե ինչ եմ զգում և չեմ ցանկանում, որ ինքը մնա այստեղ, եթե իրեն լավ չի զգում: Իրավունք ունի պահանջելու այնքան, որքան ցանկանում է, ինչպես նաև ակումբը՝ տա նրա ցանկ