Մադրիդի Ռեալի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արքայական ակումբը, մինչև ամառ, վարձավճարով և հետագայում գնման իրավունքով ձեռք է բերել Մանչեսթեր Սիթիի տոգոցի հարձակվող Էմանուել Ադեբայորին:
Իսպանական մամուլի տեղեկատվության համաձայն, Ռեալը Սիթիին առաջարկել է երկու միլիոն եվրո, ինչպես նաև թիմերի միջև ընկերական մեկ հանդիպում: