“Մանչեսթեր Յունայթեդի” պաշտպան Պատրիս Էվրան հայտնվել է “Ռեալի” ուշադրության կենտրոնում, հաղորդում է The Telegraph-ը:
Հրատարակչության տեղեկացմամբ`մադրիդցիները մտադիր են ձեռք բերել 29-ամյա ֆրանսիացուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինքը ֆուտբոլիստը վստահեցրել է “Մանչեսթեր Յունայթեդի” ղեկավարությանը, որ չի ցանկանում տեղափոխվել Իսպանիա: Սակայն ֆուտբոլիստի գործակալը հայտարարել է, որ կամ Էվրան կերկարաձգի պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2012թ., կամ կլքի անգլիական ակումբը ամռանը:
“Մանչեսթեր Յունայթեդի” գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն արդեն փոխարինող է փնտրում ձախ պաշտպանի դիրքում: Շոտլանդացին դիտարկում է Լեյտոն Բեյնսի ("Էվերտոն") և Ֆաբիու Կոենտրաուի ("Բենֆիկա") թեկնածությունները: Բացի դրանից, բացառված չէ, որ ակումբը կպայքարի “Ռեալի” պաշտպան Սերխիո Ռամոսի համար: