
"Բարսելանայի” պաշտպան Դանիել Ալվեշը առայժմ չի կարողանում համաձայնեցնել ակումբի հետ նոր պայմանագրի պայմանները, հաղորդում է "Sky Sports"-ը:
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 18 ամսից: Եթե կողմերն այդպես էլ համաձայնության չգան, կատալոնացիները, ամենայն հավանականությամբ, կցանկանան վաճառել բրազիլացուն: Ալվեշի ծառայություններով հետաքրքրվում են "Ռեալը”, "Չելսին” և "Մանչեսթեր Սիթին”:
"Ինձ համար նախընտրելի տարբերակը "Բարսելոնան" է, սակայն ամեն ինչ էլ կարող է պատահել: Կատալոնիայում ինձ ամեն ինչ դուր է գալիս, բայց համագործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի երկու կողմերն էլ փոխհամաձայնության գան”, - ասել է բրազիլացին:
ԱՂԲՅՈՒՐ - http://arnsport.am