
Բարսելոնայի բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեշը քննադատության է ենթարկել գովաբանական այն մեկնաբանությունները, որոնք ստանում է Ժոզե Մոուրինիոն:
Marca կայքին տված հարցազրույցում նա ասել է. «Այնպես են խոսում Մոուրինիոյի մասին, կարծես նա է հայտնագործել ֆուտբոլը: Կարծում են նա բոլոր խաղերը հաղթել է պահեստայինների նստարանից: Նա մեծ մարզիչ է, սակայն միշտ էլ բախտ է ունեցել աշխատելու բազում լավ ֆուտբոլիստների հետ»:
Նա խոսել է նաև իր մարզչի՝ Գվարդիոլայի մասին և գովաբանել նրան. «Եթե Պեպն ասի ինձ բարձրացի Նոու Կամպի երրորդ տրիբունա և վայր նետվի այնտեղից՝ կմտածեմ, որ նա մի բան գիտի, որ ասում է դա»:
Ալվեշը՝ Բոյան Կրկիչի և Բուսկետսի հետ, Բարսայի միակ ֆուտբոլիստներն են, դեռևս չեն երկարացրել իրենց պայմանագրերը թիմի հետ: Այդ առիթով նա ասել է. «Եթե ինձանից կախված լիներ՝ կավարտեի կարիերաս Բարսելոնայում, սակայն դա իմ ձեռքերում չէ: Այնուամենայնիվ, եթե հեռանամ՝ ոչ մի բանի դիմաց Ռեալ չեմ տեղափոխվի»:
Հիշեցնենք, որ բրազիլացին, նոր պայմանագրով, ցանկանում է 1.5 միլիոն ավելի աշխատավարձ քան ստանում է այժմ, որին դեռևս չի համաձայնվում կատալոնյան ակումբի ղեկավարությունը:
ԱՂԲՅՈՒՐ - http://gol-bet.com