«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեշը Իսպանիայի առաջնության «Մալագայի» հետ խաղի (4:1) ժամանակ ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի 10-15 օր: Այս մասին տեղեկացնում է կատալոնացիների պաշտոնական կայքը:
Բրազիլացին, նախնական ախտորոշմամբ, աջ ոտքի մկանի վնասվածք է ստացել: Այդպիսով, Ալվեշը հաստատ բաց կթողնի Իսպանիայի գավաթի «Բետիսի» հետ խաղը, ինչպես նաև ազգային առաջնության' «Ռասինգի» հետ հանդիպումը: