Երեկ իր 28 ամյակը նշեց «Ռեալի» սան Ալվարո Արբելոան: Ալվարո Արբելոան այս տարի հիանալի մարզավիճակում է ու անցկացրել է 18 խաղ որպես մեկնարկային կազմի խաղացող բոլոր մրցաշարերում ու այդ խաղերից 13-ում հաղթել են «Ռեալի» խաղացողները: Նա նաև գոլի հեղինակ դարձավ «Ամստերդամ Արենայում» «Այաքսի» հետ խաղում:
Արբելոան մեծ դեր է ունեցել թիմի համար բոլոր երեք մրցաշարերում: Նա հարմարվել է ակումբի պահանջներին ու Մոուրինյոյի չափանիշներին, քանի որ նա իրեն հավասարապես լավ է դրսևորում երկու եզրերում էլ: Իր ծննդյան օրվա կապակցութ Ալվարոն ցանկանում է, որ շարունակի նույն տեմպով աշխատել ու օգնել թիմին անհրաժեշտ պահին: