Ինչպես հաղորդում է AS-ը հղում կատարելով Sport.es-ին, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է իր թիմում տեսնել երիտասարդ Սերխիո Կանալեսին:
Կանալեսը տեղ չի գտնում Ժոզե Մոուրինյոյի թիմում ու այդ իսկ պատճառով «կանոնիրները» հույս ունեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել 19-ամյա իսպանացուն:
Այս ամառ «Ռեալը» արդեն հրաժարվել է Կանալեսին վարձավճարով տրամադրել «Ռասինգին», քանի որ Մոուրինյոն հույսեր է կապում խաղացողի հետ:
Կանալեսը ունի 6 տարի գործող պայմանագիր «Ռեալի» հետ:
ԱՂԲՅՈՒՐ - http://RealMadrid.Am