Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները հաշվարկող գերմանական հայտնի
կայքը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների հերթական ցանկը:
Բարսելոնայի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, ըստ այդ ցուցակի,
համարվում է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը. նրա տրանսֆերային արժեքը
կազմում է 100 միլիոն եվրո:Երկրորդը՝ Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ Քրիստիանո
Ռոնալդոն է, ում տրանսֆերը 90 միլիոն է, իսկ երրորդում՝ Անդրես Ինյեստան`
60 միլիոն եվրոյով:
Ամենաթանկ 15 ֆուտբոլիստներից յոթը ներկայացնում են իսպանական Լա Լիգան.
նրանցից չորսը հանդես են գալիս Բարսելոնայում, երեքը` Ռեալում: Անգլիայի
Պրեմիեր լիգայից կան չորս ֆուտբոլիստներ, երկուական ֆուտբոլիստներ խաղում
են Իտալիայում և Գերմանիայում: Հարկ է նշել, որ ամենաթանկ 15
ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է 803 միլիոն եվրո, որը 73
միլիոնով ավելի է քան նախորդ տարվա ցուցանիշը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաթանկ տրանսֆերներ ունեցող ֆուտբոլիստների ցանկը:
1. Լիոնել Մեսսի (Բարսելոնա) - 100 միլիոն եվրո
2. Քրիստիանո Ռոնալդո (Ռեալ) - 90
3. Անդրես Ինյեստա (Բարսելոնա) - 60
4. Ուեյն Ռունի «Մանչեսթեր Յ.) - 55
5. Սեսկ Ֆաբրեգաս, (Արսենալ) - 55
6. Դավիդ Վիլյա (Բարսելոնա) - 50
7. Ֆերնանդո Տորես (Լիվերպուլ) - 50
8. Խավի (Բարսելոնա) - 50
9. Կակա (Ռեալ) - 45
10. Ֆրանկ Ռիբերի (Բավարիա) - 45
11. Ուեսլի Սնեյդեր (Ինտեր) - 45
12. Սթիվեն Ջերարդ (Լիվերպուլ) - 42
13. Արիեն Ռոբեն (Բավարիա) - 40
14. Գոնսալո Իգուաին (Ռեալ) - 38
15. Դանիելե Դե Ռոսսի (Ռոմա) - 38
|