Կայքի մենյու
Չատ
Главная » 2011 » Հունվար » 29 » Ատլետիկոն մերժել է Ռեալի առաջարկը
11:20
Ատլետիկոն մերժել է Ռեալի առաջարկը

Մադրիդի Ատլետիկոյի հարձակվող Դիեգո Ֆոռլանը պատասխանել է բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե ինքը այնքան էլ տրամադրված չէ խաղադաշտում և պատրաստվում է լքել ակումբը մրցաշրջանի ավարտից հետո:

«Բավականին խաղաղ եմ և իմ տրամադրվածությունը չի փոփոխվել: Անցյալ տարի ունեցա փոքր-ինչ վատ շրջան, սակայն դա չի նշանակում, թե պակասել է իմ նվիրվածությունն ակումբի հանդեպ: Ամեն հանդիպումից առաջ, խաղադաշտ եմ մտնում միայն հաղթանակի հասնելու մտադրությամբ»,- նշել է ուրուգվայցի հարձակվողը:

Ֆոռլանը նաև բացահայտում է կատարել. նա նշել է, որ Մադրիդի Ռեալը, Էմանուել Ադեբայորին վարձավճարով վերցնելուց առաջ, դիմել է Ատլետիկոյի գլխավոր տնօրենին՝ իրեն գնելու համար:

«Մադրիդի Ռեալը հաղորդակցվել է Ատլետիկոյի գլխավոր տնօրեն Միգել Անխել Մարինի հետ, սակայն վերջինս նրանց պատասխանել է, որ չեմ վաճառվում: Այդ մասին Մարինը տեղեկացրել է իմ ներկայացուցչին, որ մերժել է Ռեալի առաջարկը»,- ասել է Ֆոռլանը:

Հիշեցնենք, որ Ֆոռլանով հետաքրքրված էր նաև Թուրինի Յուվենթուսը:

Категория: Real Madrid | Просмотров: 706 | Добавил: Madridist | Теги: Ատլետիկոն մերժել է Ռեալի առաջարկը | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայում 10/11 մրցաշրջանի ռմբարկուն`
Всего ответов: 324


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2026
Создать бесплатный сайт с uCoz