Ինչպես հայտնի է, Մարիո Բալոտելին և Ժոզե Մոուիոնիոն, Ինտերում այնքան էլ լավ հարաբերություններ չունեին և հաճախ էին ընդհարումներ ունենում:
Ներկայումս Մանչեսթեր Սիթիում հանդես եկող իտալացի հարձակվողը չի մոռացել իր նախկին մարզչին և առիթը բաց չի թողել նրան քննադատելու համար:
Բալոտելին, ով հաճախ է ընկնում անախորժ պատմությունների մեջ և հայտնի է իր սանձարձակ բնավորությամբ, ասել է Մոուրինիոյի մասին. «Մոուրինիոն աշխարհի լավագույն մարզիչն է, սակայն իբրև մարդ՝ պետք է սովորի վարվելաձև և կարողանա հարգել դիմացինին»: