Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Նոյեմբեր » 29 » Բարսելոնա vs Ռեալ Մադրիդ
17:28
Բարսելոնա vs Ռեալ Մադրիդ


Վերջին տաս խաղերը Կամպ Նոույում

 

2000/01: 2-0

2001/02: 1-1

2002/03: 0-0

2003/04: 1-2

2004/05: 3-0

2005/06: 1-1

2006/07: 3-3

2007/08: 0-1

2008/09: 2-0

2009/10: 1-0

 

Բարսան հանձնելու է խաղաշրջանի ամենալարված թեստերից մեկը, քանզի այսօր երեկոյան վերջապես կայանալու է երկար սպասված Բարսելոնա-Ռեալ Մադրիդ հանդիպումը: Հաղթանակի դեպքում կատալոնացիները կգլխավորեն Պրեմիերի աղյուսակը:

 

Խաղին, որի մեջ սովորաբար այդքան լարվածություն և հուզմունք կա, կավելանա նաև այն, որ մրցապայքարը, ակումբների միջև տեղի ունեցած 111 հանդիպումներից 3-րդ անգամ է, որ տեղի կունենա երկուշաբթի երեկոյան: Բարսան երկրորդ տեղում է և միայն մեկ միավորով է զիջում հյուրերին: Պետք է նշել նաև, որ այսօր դեմ առ դեմ դուրս կգան 2 լավագույն ռմբարկուներ` Լիոնել Մեսսին և Կրիստիանո Ռոնալդոն:

 

Աղյուսակի առաջատարները

 

7Ուղիղ մեկ տարի առաջ երկու թիմերը հանդիպեցին Կամպ Նոույում և Զլատան Իբրահիմովիչը խփեց միակ հաղթական գոլը` Բարսային պարգևելով 1-0 հաշվով հաղթանակ: Եվ նորից հաղթանակեց Սանտյագո Բերնաբեույում` բարձրացնելով առաջնության տիտղոսը` 3 միավորով առաջ անցնելով Մադրիդից: Մեկ անգամ ևս թիմերը շատ մոտ են աղյուսակը գլխավորելու հավանականությանը, սակայն մարզիչ Պեպ Գվարդիոլան խաղի ճնշումը մեղմելու համար իր խաղացողներին խորհուրդ է տվել Կլասիկոյի մասին մինչ խաղի օրը չխոսել:

 

Հակադիր խաղաոճեր

 

5Բարսայի մարզչական կազմի անդամ Խոսե Մոուրինյոն առաջին անգամ է վերադառնում Կամպ Նոու որպես Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ և նա դեռ պետք է զգա պարտությունների համը: Ռեկորդային` 19 հաղթանակած խաղերից հետո, առաջնության ժամանակ Մադրիդը միայն 2 անգամ է պարտություն կրել` Ռեալ Մալլորկայից և Լեվանտեից: Մոուրինյոն վերակազմավորել է պաշտպանությունը և ներկայացնում է թիմի հարձակվողական արդյունավետ համակարգը: Բարսան հավատարիմ է իր խաղաոճին, որը Գվարդիոլայի ենթակայության տակ թիմին այդքան շատ տիտղոսներ և բազմաթիվ երկրպագուներ է պարգևել աշխարհով մեկ: Այս խաղաշրջանում Էլ Կլասիկոն, իրոք որ կլինի, խաղաոճերի հակադրություն:

 

Վնասվածքներ

 

Գաբի Միլիտոն միակն էր, ով բացակայում էր կիրակնորյա վարժանքներից, մինչդեռ Տիագո Ալկանտարան խաղում էր Յուվենիլի կազմում` Էսպանյոլի դեմ: Ռեալ Մադրիդը հայտնել է այն 20 խաղացողների անունները, ովքեր մեկնել են Սիուտատ Կոնտալ` Գոնսալո Իգուաին, Ռիկարդո Կարվալյոն և Սամի Խեդիրան մեկնել են, մինչդեռ Էզեկիել Գարայը, Սերխիո Կանալեսը և Դավիդ Ռամեոսը` հանգստանում են: Ֆերնանդո Գագոն և Կական վնասվածքի պատճառով չեն մասնակցում:

 

Հանդիպման լուսաբանում

 

ԶԼՄ-ներում աշխատող 891 մասնագետ կլուսաբանի այսօր տեղի ունեցող Բարսելոնա-Ռեալ Մադրիդ հանդիպումը 159 տարբեր կետերում, իսկ 28 երկիր ուղիղ եթերով անմիջապես կտեսնեն, թե ինչ է կատարվում: Հազարավոր երկրպագուների հետ միասին այնտեղ կլինեն նաև լուսանկարիչներ, մեկնաբաններ, օպերատորներ և տեխնիկական անձնակազմի այլ աշխատողներ:

 

Просмотров: 524 | Добавил: Madridist | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայում 10/11 մրցաշրջանի ռմբարկուն`
Всего ответов: 324


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz