«Բարսելոնան» հրապարակել է այն հանդիպումների ցանկը, որոնք նախատեսված են անց կացնել ամառային միջմրցաշրջանի ժամանակ:
Կապտանռնագույնները ԱՄՆ հյուրախաղերի կմեկնեն, որտեղ կխաղան «Մանչեսթեր Յունայթեդի»(հուլիսի 30), «Միլանի» (օգոստոսի 3) և Մեքսիկայի «Ամերիկոյի» հետ (օգոստոսի 6): «Բարսելոնան» խաղադաշտ դուրս կգա նաև Մյունխենում(Գերմանիա) և Սպլիտում(Խորվաթիա): Ակումբը նախատեսում է հյուրախաղերից 8.1 մլն դոլարի շահույթ ստանալ:
«Բարսելոնայի» կազմում հավանաբար չեն խաղա Մեսսին, Ալվեշը և Մասկերանոն, ովքեր կմեկնեն Արգենտինա և Բրազիլիայի'մասնակցելու Ամերիկայի գավաթին: