Բարսելոնան գրեթե համաձայնության է եկել Նեյմարի հետ
Իսպանական "Բարսելոնայի” նախագահ
Սանդրո Ռոսելը առաջիկայում կարող է հայտարարել "Սանթոսի” բրազիլացի
ֆուտբոլիստ Նեյմարի ձեռքբերման մասին, հաղորդում է AS-ը:
Բացի դրանից` Ռոսելը պայքարում է նրա խաղընկեր Գանսայի համար, ով համարվում է հարձակվողական ոճի կիսապաշտպան:
Հարկ է նշել, որ երկու
ֆուտբոլիստների ծառայություններով էլ հետաքրքրված են շատ եվրոպական
գրանդեր, սակայն նրանք բոլորին մերժում էին: Կատալոնական ակումբը այդ
հարցում կարող է ամենահաջողակը լինել: