Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 5 » Բարսելոնան և Ռեալը հաղթեցին (վիդեո)
11:44
Բարսելոնան և Ռեալը հաղթեցին (վիդեո)


Բարսելոնան, չնայած ճանապարհային դժվարությունների բերած հոգնածությանը, որոնց պատճառով թիմը հանդիպումից քիչ առաջ կարողացավ ժամանել Օսասունայի «Ռեյնո դե Նավարա» մարզադաշտ, հիանալի հանդես եկավ հյուրընկալվելիս և վստահ հաղթանակ տոնեց Օսասունայի նկատմամբ: Նախ, Մեսիի փոխանցումից հետո, 26-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Պեդրոն, իսկ արդեն 65-րդ և 83-րդ (11 մետր.) րոպեներին աչքի ընկավ արդեն Մեսին՝ իր գնդակների քանակը հասգնելով 15-ի:

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում Մադրիդի Ռեալն ընդունել էր Վալենսիային, որի պաշտպանական գործողությունները բավականին դժվարություններ ստեղծեցին Արքայական թիմի համար: Առաջին խաղակեսում, Ռեալի բազում գրոհներից հատկանշական է 35-րդ րոպեին Սամի Խեդիրայի վտանգավոր հարվածը, իսկ 45-րդ րոպեին՝ Ռոանալդոյի կրունկով կատարած հարվածը, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Երկրորդ խաղակեսում, 65-րդ րոպեին, Վալենսիայից հեռացվեց Դավիդ Ալբելդան (կրկնապատկերում սակայն երևաց, որ գնդակը չի կպել Ալբելդայի չեռքին, որի պատճառով վերջինս ստացավ երկրորդ դեղին քարտը), որից հետո Ռեալի գրոհներն արդեն անկասելի դարձան Վալենսիայի համար: Դուբլ ձևակերպեց Ռոնալդոն՝ իր գոլերի խանակը հասցնելով 17-ի:

Շարունակում է անհաժող հանդես գալ մադրիդի Ատլետիկոն. թիմը 2-0 հաշվով պարտվեց Լևանտեից, որի կազմում գոլերի հեղինակներ դարձան Նանոն (3') և Ֆելիպե Կայսեդոն (59)


ԱՂԲՅՈՒՐ - http;//gol-bet.com
Просмотров: 386 | Добавил: Madridist | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայում 10/11 մրցաշրջանի ռմբարկուն`
Всего ответов: 324


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz