Կայքի մենյու
Չատ
Главная » 2011 » Հունվար » 17 » Բարսելոնան «խփում» է ռեկորդներ
13:52
Բարսելոնան «խփում» է ռեկորդներ

Մալագայի նկատմամբ տարած հաղթանակը (4-1), Գվարդիոլայի և Բարսելոնայի համար ռեկորդային էր, քանի որ թիմը անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 28-ի: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բարսելոնան 37 տարի առաջ անպարտելի էր մնացել 27 խաղ անընդմեջ, որը գերազանցվեց երեկվա հանդիպումով: Բարսելոնան պարտության դառնությունը չի ճանաչել նախորդ տարվա սեպտեմբերի 11-ից, երբ թիմը, սեփական հարկի տակ, պարտություն կրեց Հերկուլեսից 0-2 հաշվով: Այս պահի դրությամբ, կատալոնյան գրանդը, բոլոր մրցաշարերում անցկացրած 28 հանդիպումներից 23-ում տոնել է հաղթանակ, իսկ հինգում՝ արձանագրել ոչ ոքի արդյունք:

Բայց այդ դեռ ամբողջը չէ. Լա Լիգայի 19 տուրերից հետո, Բարսելոնան իր ակտիվում ունի 52 միավոր, որը Իսպանիայի առաջնության նոր ռեկորդ է: Այս պարագայում, Բարսելոնան գերազանցեց երկու տարի առաջ ցուցադրած իր ռեկորդը:

Սեփական ռեկորդների գերազանցումն այդքան էլ հետաքրքիր չէ, սակայն բավական հաճելի է, երբ գերազանցում է իր հիմնական մրցակից և ոխերիմ թշնամի Մադրիդի Ռեալի արձանագրած ռեկորդները:

Նախ նշենք, որ Բարսելոնան երկու քայլ է ետ մնում Ռեալի անընդմեջ տոնած հաղթանակների ռեկորդից (15 անընդմեջ հաղթանակ՝ 1960-61 թթ.): Բարսելոնան իր ակտիվում այժմ ունի 13 անընդմեջ հաղթանակ:

Երկրորդ՝ կատալոնցիները բավականին արդյունավետ հանդիպումներ են անցկացնում: Բարսելոնան 19 տուրից հետո խփել է 61 գնդակ և բաց թողել ընդհամենը 11-ը: Եթե արդյունավետ հանդիպումների շարքն այդպես ձգվի, ապա, ամենայն հավանականությամբ, Բարսան կգերազանցի Ռեալի ռեկորդը, որը 1989-90 թթ. մրցաշրջանում խփել է 107 գոլ:

Категория: Barcelona | Просмотров: 578 | Добавил: Madridist | Теги: Բարսելոնան «խփում» է ռեկորդներ | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայի 10/11 մրցաշրջանի չեմպիոնը`
Всего ответов: 304


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz