Բարսելոնան ընկել է խառը պատմությունների մեջ, քանի որ հայտնի է դարձել, որ «Բլաուգրանայի» նոր հովանավոր Qatar Foundation-ը՝ կապեր ունի պաղեստինյան ջայրահեղական Համաս խմբավորման հետ:
Ինչպես տեղեկացնում է իսրայելական Ma'ariv թերթը, Իսրայելի որոշ դիպլոմատներ, անցյալ շաբաթ, այցելել են Բարսելոնա, որպեսզի համոզեն կատալոնյան ակումբի ղեկավարությանը՝ չեղյալ համարելու իրենց համագործակցությունը Qatar Foundation-ի հետ, քանի որ վերջինս հովանավորում է պաղեստինյան ծայրահեղական խմբավորումներին:
Այս համագործակցությանն անդրադարձել է նաև El Mundo Deportivo-ն՝ նշելով, որ Qatar Foundation-ը դրամական աջակցություն է ցուցաբերում ծայրահեղական իմամ Յուսուֆ ալ Կարադաուին, որը մահվան է դատապարտում միասեռականներին, քարկոծում անհավատարիմ կանանց, ինչպես նաև հայտնի է իր հակասեմական տրամադրություններով:
ԱՂԲՅՈՒՐ - http://Gol-Bet.Com