
Լուրեր են պտտվում, որ իտալական «Յուվենթուսը» հետաքրքրված է «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայով, այս մասին հայտնում է La Gazzetta Dello Sport-ը: Ըստ իտալական հայտնի լրատվամիջոցի «Յուվենթուսը» գերադասել է Բենզեմային` Ջեկոյից ու Պացցինիից:
Մարկայի հաղորդմամբ, «Յուվենթուսը» ցանկանում է վարձավճարով ձեռք բերել «արքայական» ակումբի հարձակվողին` հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Յուվենթուսն» ունի նաև «Ռեալին» առաջարկելու մեկ այլ տարբերակ, «Ռեալից»` «Յուվենթուս» տեղափոխվի Բենզեման գումարած մի կլորիկ գումար` Սիսսոկոյի և Ամաուրիի դիմաց:
Բենզեմայի տրանսֆերի դուրս գալն ավելի հավանական է դառնում, քանի որ լուրեր են պտտվում, որ «Ռեալը» ցանկանում է Բենզեմային փոխարինող հարձակվող ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Իհարկե այս Տեղեկությունը պաշտոնական բնույթ չի կրում, սակայն ոչ-ոք չի կարող բացառել Բենզեմայի տեղափոխությունը:
ԱՂԲՅՈՒՐ - http://RealMadrid.am