Կշարունակի Բարսելոնայի մարզաշապիկը հագնել առնվազն մինչև 2016 թ. կատալոնյան ակումբի և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Սերխիո Բուսկետսը, քանի որ ակումբի հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի շուրջ և երակարաձգել այն:
Բուսկետսի արդեն նախկին պայմանագիրն ակումբի հետ ավարտվում էր 2013 թ, որը արագորեն երկարաձգվեց Բարսելոնայի կողմից, քանի որ որոշ ակումբներ, այդ թվում Մանչեսթեր Յունայթեդը, շատ էին ցանկանում ձեռք բերել ֆուտբոլիստին:
Ավելորդ չէ նշել, որ ժամկետից շուտ պայմանագիրը խզելու և ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, նոր պայմանագրով սահմանված է 80 միլիոն եվրո գումար: