AS-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ մարզադաշտերում կատարվող բռնությունների դեմ պայքարող կոմիտեն, անցկացնում է հետաքննություն՝ 19-րդ տուրի Ատլետիկո-Մալյորկա հանդիպման ժամանակ տիբունաներում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Հանդիպումն սպասարկած մրցավար Միգել Անխել Գամեսի պաշտոնական հաշվետվության մեջ նշել է, որ Ատլետիկոյի երկրպագուները, ողջ խաղի ընթացքում, ոչ պատշաճ արտահայտություններ են արել Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հասցեին: Նշվում է, որ երկրպագուների արտահայտություններում հնչել է հիմնականում այն, որ նրանք ցանկացել են Մոուրինիոյի շուտափույթ մահը:
Հիշեցնենք, որ վաղը, Իսպանիայի գավաթի 1/4 քառորդ եզրափակիչում, հենց Ատլետիկոյի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, ուր տեղի է ունեցել այդ միջադեպը, կկայանա Ատլետիկոյի և Ռեալի պատասխան հանդիպումը:
Հավելենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ հօգուտ Արքայական ակումբի: