Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 16 » Չավին` Կատալոնիայի տարվա լավագույն մարզիկ
14:38
Չավին` Կատալոնիայի տարվա լավագույն մարզիկ


Երկուշաբթի օրը Չավի Էռնանդեսը արժանացել է "Կատալոնիայի մարզական մրցանակին” (Premio Catalunya del Deporte):


Այս մրցանակին հավակնող թեկնածուների շարքում են եղել նաև Պիկեն, Պույոլը, Գվարդիոլան, Տոնի Էլիասը, Պո Գազոլը, Խուան Կառլոս Նավարոն, Խոալին Ռոդրիգեսը, Լեյլա Սանսը և Կիլիան Ժորնետը: 
 "Սա մեծ պատիվ է ինձ համար, - ասել է Չավին, - ես առաջին անգամ եմ նման մրցանակի արժանանում և շատ երջանիկ եմ”: Չավին հատուկ շնորհակալական խոսքեր է ասել "Բարսելոնայի” երկրորդ թիմի հասցեին. "Հարազատ հարկի տակ հանդես գալը մեծ խթան է. դու ամբողջությամբ տալիս ես այն, ինչ ձեռք ես բերել նախկինում, և դա անգնահատելի է”:


Հանձնման արարողությանը հրավիրված է եղել նաև "Բավարիայի” գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը, ում օրոք Չավին իր նորամուտն է նշել "Բարսելոնայի” հիմնական թիմում: Չավին խոստովանել է, որ կցանկանար հանդիպել նրա ակումբի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչում”:


Կատալոնիայի երկու դրոշները, որոնցով Չավին և Պույոլը նշում էին իրենց հաղթանակը աշխարհի առաջնությանը, հանդիսավոր կերպով փոխանցվել են "Բարսելոնայի” թանգարան: Հատուկ այդ կապակցությամբ Չավին մակագրել է դրոշը և հանձնել Սանդրո Ռոսելին:  


ԱՂԲՅՈՒՐ - http://ArmSport.Am

Категория: Barcelona | Просмотров: 544 | Добавил: Madridist | Теги: Չավին Կատալոնիայի տարվա լավագույն մ | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայում 10/11 մրցաշրջանի ռմբարկուն`
Всего ответов: 324


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz