Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 2 » Չավին ավելի է մոտենում Ոսկե գնդակին
22:24
Չավին ավելի է մոտենում Ոսկե գնդակին


Երկուշաբթի օրը Ռեալի ջախջախիչ պարտությունը Չավիին աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին արժանանալու իդեալական թեկնածու դարձրեց:

 

Այսօր կավարտվի քվեարկությունը, որի ժամանակ France Football ամսագրի լրագրողները, ազգային հավաքականների մարզիչները, ինչպես նաև թիմերի ավագները կորոշեն, թե ով է դառնալու Ոսկե գնդակ 2010-ի մրցանակակիր:

 

23 թեկնածուներից եզրափակչում կհայտնվեն միայն 3-ը, որոնց անունները հայտնի կդառնա դեկտեմբերի 12-ին:Բացառված չէ, որ այդ 3 տեղերն էլ զբաղեցնեն բացառապես Բարսելոնայի ֆուտբոլիստները` հաշվի առնելով այն ֆուտբոլը, որ վերջիններց ցուցադրեցին վերջերս կայացած Սուպերկլասիկոյի ժամանակ:

 

Այն, որ Չավին հայտնվել է ֆրանսիական L’Equipe հայտնի ամսագրի շապիկին, մոտավորապես հուշում է, թե հունվարի 10-ին Ցյուրիխում այդ հեղինակավոր մրցանակին ով կարժանանա:

 

8Հաշվի առնելով այն, որ Էլ Կլասիկոն ամբողջ աշխարհում դիտել է ավելի քան 400 միլիոն մարդ` Չավիի հնարավորությունները զգալիորեն ավելանում են, քանզի այնտեղ նա գոլի հեղինակ դարձավ: Այնպես որ, կատալոնացին կարող է հանգիստ լինել: "Ես չեմ մտածում, որ գոլը կամրապնդի իմ թեկնածությունն այդ մրցանակը ստանալու համար, անկեղծ: Երբ ես խաղում եմ, չեմ մտածում անհատական հետաքրքրությունների մասին, այլ մտածում եմ ի շահ ամբողջ խմբի: Միևնույն ժամանակ, հիմարություն կլիներ, եթե ասեի, որ մրցանակն ինձ պետք չէ: Կարևոր չէ, թե ով կհաղթի մրցանակը` ես, թե Անդրեսը: Ամեն դեպքում դա կլինի պարգև թիմային խաղի համար",- ասաց Չավին` իրեն հատուկ զսպվածությամբ:

 

Ամենայն հավանականությամբ, Ինիեստան նաև կմտնի Ոսկե գնդակի հավակնորդների եզրափակիչ, որն այս տարի առաջին անգամ կմիավորվի ՖԻՖԱ-ի Աշխարհի լավագույն ֆուրբոլիստի կոչման մրցանակի հետ:

 

Եզրափակիչ դուրս եկած երրորդ մասնակիցը, ով նույնպես կրում է կապտանռնագույն մարզահագուստ, կարող է դառնալ Լեո Մեսսին, չէ որ Ոսկե գնդակի այժմյան սեփականատերը շատերի համար շարունակում է մնալ մոլորակի լավագույն ֆուտբոլիստը: Այդուհանդերձ, Չավիի հիանալի խաղաշրջանը, Ինիեստայի հաղթական գոլը Աշխարհի առաջնության եզրափակչում, ինչպես նաև Ուեսլի Սնեյդերը, ով Ինտերի կազմում 3 տիտղոս է հաղթել և Հոլանդիայի հավաքականի հետ դուրս է եկել Մունդիալի եզրափակիչ, նվազեցնում են Լեոի` մրցանակը ստանալու հավանականությունը

Категория: Barcelona | Просмотров: 550 | Добавил: Madridist | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայի 10/11 մրցաշրջանի չեմպիոնը`
Всего ответов: 304


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz