Բրիտանական հանրահայտ «World Soccer» ամսագրի կողմից 2010թ-ի լավագույն խաղացող է ճանաչվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էռնանդեսը:
30-ամյա ֆուտբոլիստի համար քվեարկել է ընթերցողների 25.8 տոկոսը, ինչն էլ թույլ է տվել իսպանացուն գերազանցել իր համակումբացի Լիոնել Մեսսիին: Արգենտինացին, ով այս մրցանակը շահել էր նախորդ տարի, ստացել է 24.1 տոկոս ձայն: Եռյակը եզրափակել է «Ինտերի» խաղացող Ուեսլի Սնեյդերը' 17.3 տոկոսով:
Նշենք, որ Անդրես Ինյեստան, ով նույնպես հավակնում է «Ոսկե գնդակին», հինգերորդ տեղն է զբաղեցրել, իսկ կատալոնացի ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան հայտնվել է յոթերորդ հորիզոնականում: Տասնյակի մեջ են մտել նաև Դիեգո Ֆորլանը(4-րդ տեղ), Դիեգո Միլիտոն(6), Սամուել Էտո'Օն(9) և Արյեն Ռոբենը(10):
«World Soccer»-ի վարկածով լավագույն թիմ ճանաչվել են Իսպանիայի հավաքականը, «Ինտերը» և «Բարսելոնան»: