Լոնդոնի Չելսին մտադիր է ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի Ռեալի հարձակվող Քարիմ Բենզեմային: Նշվում է, որ Չելսին և Ռեալը կարող են համաձայնության գալ մոտակա օրերին:
Ինչպես արդեն հայտնել էինք, Արքայական ակումբը ցանկություն է հայտնել իր կազմում տեսնել լոնդոնյան ակումբի հարձակվող Դիդիե Դրոգբային:
Եթե տեղեկատվությունը հավաստի է, ապա ենթադրվում է, որ ակումբները կարող են կատարել ֆուտբոլիստների փոխանակում՝ իրենց ձեռնտու պայմաններով: