''ՉԵԼՍԻՆ'' ՈՒ ''ԲԱՐՍԵԼՈՆԱՆ'' ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՊԻՌԼՈՅՈՎ
«Միլանի» կիսապաշտպան Անդրեա Պիռլոն մրցաշրջանի ավարտից հետո կարող է այլ ակումբ տեղափոխվել:
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», ինչպես նաև «Չելսին»: Պիռլոն դեռևս չի երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ և հավանականությունը փոքր է, որ նա երկար կմնա «Միլանում»: