Մադրիդի "Ռեալի” հարձակվող Անխել Դի Մարիան, ով Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի "Սևիլիայի” հետ հանդիպմանը դարձել է հաղթական գոլի հեղինակ (1:0), հայտարարել է, որ ինքը և իր խաղընկերները սպասում էին, որ դժվար դիմակայություն է սպասվում:
"Մենք գիտեինք, որ մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: Իսկ Ռիկարդու Կարվալյուի հեռացումից հետո ամեն ինչ էլ ավելի բարդացավ: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց խփել որոշիչ գնդակը և վաստակել երեք կարևորագույն միավորները: "Սևիլիայի” ֆուտբոլիստները անում էին ամեն ինչ գոնե ոչ-ոքիով հանդիպումն ավարտելու համար, սակայն "Ռեալին” ևս հաջողվեց լավ դրսևորել իրեն: Մեր կազմում շատ առաջատարներ չկային, բայց նրանց փոխարինողները հիանալի կատարեցին իրենց առջև դրված խնդիրը”, - Դի Մարիայի խոսքերն է մեջբերում AS-ը:
ԱՂԲՅՈՒՐ - http://ArmSport.Am