
«Ռեալը» Վալդեբեբասում անցկացրեց հերթական մարզումը «Սարագոսայի» դեմ խաղի նախապատրաստության շրջանակներում: Անխել Դի Մարիան ապաքինվել էր ոտքի մատի վնասվածքից ու այսօր առավոտյան միացել էր թիմին: Մինչև 19 տարեկանների թիմի դարպասապահ Պաչեկոն Կասիլյասի ու Ադանի հետ մեկտեղ մարզվում էր դարպասապահների մարզիչ Սիլվինյո Լոուրոյի հետ: Վնասվածք ունեցող Դուդեկը, Կանալեսը, Գագոն, Կական, Իգուաինը ու Խեդիրան մնացել էին մարզադահլիճում: Խաղացողները բաժանվեցին երկու խմբի: Առաջին խումբը կազմում էին Դի Մարիան, Պեպեն, Օզիլը, Մատեոսը, Խաբի Ալոնսոն, Գարայը, Ռամոսը ու կանտերանո Մորատան: Մյուս խումբը, որը մարզվում էր ֆիտնես-մարզիչ Ռուի Ֆարիայի ղեկավարությամբ, կազմված էր «Օսերի» դեմ դաշտ դուրս եկած խաղացողներից: Այդ խմբում էին Բենզեման, Մարսելոն, Կրիշտիանու Ռոնալդուն, Կառվալյուն, Գրաներոն, Ալբիոլը, Դիարան, Պեդրո Լեոնը, Արբելոան ու Լասը: Նրանք կատարեցին վերականգնողական վարժություններ ու հիմնականում աշխատում էին գնդակով:
ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am
|