Մադրիդի Ռեալը հայտարարել է, որ Մահամադու Դիարան տեղափոխվել է Մոնակո, սակայն առանց նշելու այդ տրանսֆերի ֆինանսական կողմերի մասին:
29-ամյա ֆուտբոլիստը դեռևս Պելեգրինիի օրոք չէր կարողանում իր համար տեղ ապահովել Արքայական ակումբի հիմնական կազմում, որը կրկնվեց նաև Մոուրինիոյի օրոք:
Հիշեցնենք, որ Մալին ներկայացնող Դիարան հանդիսանում է 2006 թ. Ռեալի կատարած ամենաթանկ տրանսֆերներից մեկը. ակումբը նրա համար Լիոնին վճարել է 26 միլիոն եվրո: Արքայական ակումբի կազմում նա անցկացրել է 90 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ: Նա իր արդեն նախորդ թիմի հետ երկու անգամ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն: