Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 7 » ԴԻԱՐԱՆԵՐԸ ՄՈՏ ԵՆ ԹԻՄԸ ԼՔԵԼՈՒՆ
22:56
ԴԻԱՐԱՆԵՐԸ ՄՈՏ ԵՆ ԹԻՄԸ ԼՔԵԼՈՒՆ


Մամադուն ունի ավելի մեծ շանսեր թիմը լքելու, քանիոր նրա պայմանագիրը ավարտվում է առաջիկա տարվա հունիսին: 

«Ռեալի» կողմից Մ´Վիլայի հետաքրքրության հիմնական զոհերը կարող են լինել երկու Դիարաները` Լասը ու Մամադուն: Ֆրանսիացի երիտասարդ խաղացողի գալը կարող է արագացնել այս խաղացողներից մեկի վաճառքի գործընթացը:

Մամադու Դիարան ավելի մեծ շանսեր ունի հեռանալու համար, քանի որ նրա պայմանագրի ժամկետը ավարտվում է գալիք տարվա հունիսին, այնպես որ ձմռանը «Ռեալը» փորձելու է նրան վաճառել, որպեսզի որևէ գումար ստանա նրա համար, այլապես ամռանը խաղացողը ազատ խաղացողի կարգավիճակով կհեռանա: Ժամանակին այս խաղացողին գնելու համար «Ռեալը» վճարել է 16 մլն եվրո: Հունվարի 1-ից Դիարան իրավունք ունի իր համար նոր ակումբ փնտրել:

Դիարան ընդհանրապես չի մտնում Մոուրինյոյի պլանների մեջ, քանի որ կան Լասը ու Խեդիրան: Նա ընդամենը 201 րոպե է անցկացրել պաշտոնական խաղերում: Ձմռանը նրան կցանկանան գնել շատ ակումբներ, որոնցից են «Լիվերպուլը» ու «Մալագան», բայց կոնկրետ առաջարկներ չեն ստացվել առայժմ:

Լասի դրությունը այնքան էլ լավ չէ, քան մալիացունը: Չնայած որ ակումբը պնդում է, որ չի ցանկանում վաճառել ֆրանսիացուն, խաղացողը գոհ չէ թիմում իր դերից ու եթե ամեն ինչ այսպես մնա, ապա ձմռանը նա կփնտրի նոր ակումբ: Այս մասին նա նույնիսկ մեկ անգամ ասել է, երբ գնտվել է հավաքականի կազմում.«Եթե ձմռանը ամեն ինչ մնա այսպես, ապա ես կփնտրեմ նոր ակումբ»:

Եթե հանկարծ ակումբը որոշի վաճառել նրան, ապա գնորդների պակաս հաստատ չի լինի: Նրանով հետաքրքրվում են «Մ.Յունայթեդը», «Տոտենհեմը» ու «Ֆեներբախչեն»: Նրանք ուշադիր հետևում են խաղացողին ու սպասում են նրա կարգավիճակի մասին նոր տեղեկությունների:


ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am

Категория: Real Madrid | Просмотров: 537 | Добавил: Madridist | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայի 10/11 մրցաշրջանի չեմպիոնը`
Всего ответов: 304


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz