Mirror-ը տեղեկացնում է, որ Մադրիդի Ռեալն իր հարձակման գիծն ուժեղացնելու համար, ուշադրությունը բևեռել է Դիդիե Դրոգբայի վրա: Նշվում է, որ Արքայական ակումբը պատրաստվում է առաջարկ ներկայացնել Չելսիին՝ աֆրիկացի ֆուտբոլիստի համար:
Հրատարակության մեծ ասվում է, որ Ժոզե Մոուրինիոն, չկարողանալով Մանչեսթեր Սիթիից գնել Ադեբայորին, իր ուշադրությունը բևեռել է իր նախկին սանի վրա:
Սիթին իր ֆուտբոլիստի համար ցանկացել է ստանալ 15 միլիոն ֆունտ ստեռլինգ, մի գումար, որով, պորտուգալացու կարծիքով, կարելի է ձեռք բերել Դրոգբային, որն ավելի արդյունավետ տարբերակ է: