
Գոնսալո
Իգուաինի վնասվածքից հետո Բենզեման ստանձնեց այն դերը, որի համար ի
սկզբանե գնվել էր ակումբի կողմից: Հիմա նա Մոուրինյոյին պետքէ ավելին քան
երբևէ:
Բենզեմայի
առաջ կամաց-կամաց բացվում են հեռանալու դռները: Ֆրանսիացին սխալվելու
իրավունք չունի: Նա պետք է արթնանա: Հիմա կամ երբեք: Իգուաինի վնասվածքը,
որը արգենտինացուն շարքից դուրս թողեց երկար ժամանակով, հիմնական կազմի
դռները բացեց Բենզեմայի առաջ, ով ճիշտ ժամանակին օգնության հասավ: Հիմա
Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը թիմին պետք է ոչ միայն մարզաշապիկներ
վաճառելու համար:
Իգուաինի
փոխարեն խաղալու է Բենզեման, ումից մինչև հիմա էլ սպասումյ են հիանալի խաղ
ու գոլեր, ինչի համար էլ «Լիոնին» «Ռեալը» 35 մլն եվրո վճարեց: Մինչ այս
պահը միայն ասվում էր, թե նա ադապտացման փուլում է: Նրա գալուստը մոտ է,
շատ մոտ: Հիմա նա ավելի թանկ է թիմի համար, քանիոր պետք է իր վրա վերցնի
պատասխանատվությունը ու փորձի գնդակներ հեղինակել` միավորվելով թնդանոթ
Ռոնալդուի հետ:
«Ռեալին»
ու Մոուրինյոյին անհրաժեշտ է Բենզեման: Կարիմը չունի վրիպելու շանս, քանի
որ դա կարող է նրա վերջին վրիպումը լինել: Նա առաջիկա խաղում մեծ դեր է
ունենալու: Նա այդպիսի դեր է ունեցել Ալիկանտեում, Միլանում ու Խիխոնում:
Բայց երևում է, դա քիչ էր: Մի քանի խաղով հնարավոր չէ համոզել
ղեկավարությանը, որ լավ հարձակվող ես: Մադրիդում եկել է նոր ժամանակ, որի
ընթացքում Բենզեման պետք է անի անհնարինը: Հիմա նա պարզապես փոխարինող չէ:
Դիպուկությունը նրան շատ է պետք:
Իր
Մադրիդ գալուց ի վեր Բենզեման կատարելագործել է իր իսպաներենը ու հիմա
համարվում է «Ռեալի» հիմնական հարձակվողը: Նույնիսկ ղեկավարությունը նրանից
սպասում են վճարված միլիոնների պատասխանը: «Ձեռքբերումնե՞ր ձմռանը.
Իգուաինի վնասվածք ստանալուց հետո մեզ մնացել է միայն մեկ հարձակվող`
Բենզեման, այնպես որ սա բացառված չէ»,- ասում են ղեկավարությունից:
Մադրիդը
սպասում է նրա ժեստերին ու ժպիտին: Միակ օրը, որ մինչ այսօր իսկապես
ուրախացրել է «Բեռնաբեուին», եղել է այն օրը, երբ Ռոնալդուն ու մի ողջ
մարզադաշտ վանկարկեցին.«Մեկ, երկու, երեք.. Հալա Մադրիդ»:Կկարողանա՞
Բենզեման իրականության վերածել հայտնի երգի բառերը` «Je m'appelle Karim Benzema» (Ես Կարիմ Բենզեման եմ, ես եկել եմ): Ցույց կտա խաղը...
ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am
|