
Իրենց պաշտոնական ընթրիքից առաջ երկու ակումբների նախագահները` Ֆլորենտինո Պերեսը ու Սանդրո Ռոսելը իրենց կարծիքն են արտահայտել Կլասիկոյի վերաբերյալ:
Սանդրո Ռոսել
«Շատ հաճելի է այստեղ ընդունել «Ռեալին» ու հուսով եմ, որ նրանք իրենց զգում են ինչպես տանը: Հուսով եմ, որ այսօր ականատեսը կլինենք մեծ շոուի ու մեծ խաղի, որի ժամանակ կիշխի Fair Play-ը»:
«Ես հույս ունեմ, որ մեր երկրպագուները կաջակցեն թիմին: Հուսով եմ տեսնել մեծ շոու ու հիանալի խաղ: Սա կարևոր խաղ է, բայց ոչ վճռորոշ: Լա Լիգայի հաղթողի անունը ինչպես միշտ անհայտ կմնա: Բայց և այնպես մենք պետք է հաղթենք: Մեկը մյուսից չպետք է ինչ որ բան ակնկալի: «Ռեալը» շատ կարևոր մրցակից է»:
Ֆլորենտինո Պերես
«Միշտ էլ հաճելի է այցելել Բարսելոնա, առավել ևս երբ դա անում ես մեծ ֆուտբոլ դիտելու համար: Իմ ճակատագիրն այնպես է, որ ես այսօր պետք է այսօր կանգնած լինեի իմ ընկեր Սանդրո Ռոսելի կողքին: Դա ինձ համար մեծ հաճույք է»:
«Այսօր տոնակատարության օր է, քանի որ խաղում են աշխարհի լավագույն երկու թիմերը ու բոլորի ուշադրության կենտրոնում այս խաղն է: ես կարծում եմ, որ մենք պետք է ոչ միայն լավ խաղանք Fair Play-ի տեսանկյունից, այլ նաև խաղային առումով»:
«Թվում է թե այս խաղով աշխարհը վերջանում է, բայց ոչ, վաղը ամեն ինչ շարունակվելու է նույն ձևով, ինչ առաջ: Շատ լավ է, որ մեկ երկրում կան երկու հզոր թիմեր: Այս խաղը չունի սահմաններ, բայց մենք պետք է խաղանք արդար խաղի կանոններով ու խաղանք լավ ֆուտբոլ»:
««Բարսան» շատ լավ թիմ է ու «Ռեալի» համար մեծ հաճույք է խաղալ այսպիսի լավ թիմի դեմ: Մենք միշտ ուզում ենք հաղթել»: