Ֆուտբոլային մեծերը խոսում են Ժոզե Մոուրինյոյի մասին:
Ուգո Սանչես
«Ռեալը» նորից մրցանակներ կնվաճի, քանի որ թիմը մարզում է Մոուրինյոն: Ես ամենաշատը նրա մեջ հավանում եմ այն, որ նա ճշմարտախոս է ու ասում է այն, ինչ մտածում է: Նա ասում է այն, ինչը պետք է ասվի, նույնիսկ եթե այդ խոսքը փոքր-ինչ վիրավորական է: Նրա կարիերան հիանալու առիթ է տալիս ու կարծում եմ, որ նա այն մարդն է, որ պետք է մարզի այս թիմը: «Ռեալը» նրա հետ շատ բանի կհասնի:
Սամուել Էտո´Օ
Նա առանձնահատուկ է թե որպես մարզիչ, թե որպես մարդ: Նա թիմի անդամների հետ լավ հարաբերություններ է ստեղծում, բայց նաև կարողանում է արդյունք ապահովել:
Պեպ Գվարդիոլա
Նա, միգուցե, աշխարհի լավագույն մարզիչն է: Նրա կարիերան իդեալական է: Նրա արդյունքները տարբեր երկրներում անթերի են:
Լուիս Արագոնես
Մոուրինյոն ապացուցել է, որ մեծ մարզիչ է: Նա արժանի է նրան, ինչ որ հաղթել է:
Կակա
Մոուրինյոն մեծ մարզիչ է: Նա հաղթել է այն ամենը, ինչը հնարավոր է հաղթել:
Խուան Կառլոս Գարիդո («Վիլյառեալի» մարզիչ)
Մոուրինյոն այնպես է անում, որ իր թիմը հավատում է իրեն: Նա մեծ մարզիչ է: Նրա կարիերան հարգանքի է արժանի:
Զիդան
Նա հիանալի մարզիչ է, ով այդքան մրցանակ է հաղթել, ու ով «Ռեալին» նորից չեմպիոն կդարձնի: Նա կարող է դա անել: Այս ակումբում մեծ կարգապահություն կա, բայց նա ավելի է մեծացրել այն:
Իբրահիմովիչ
Նա մեծ մարզիչ է, մեծ անձնավորություն, ով ունի հիանալի բնավորություն: Նա գիտի, թե ինչ է պետք անել հաղթելու համար, ու նա դա ի կատար է ածում:
Սնեյդեր
Մոուրինյոյի հետ մեկ տարի անցկացնելը հավասարազոր է այլ մարզիչների հետ 10 տարի անցկացնելուն:
Կրիշտիանու Ռոնալդու
Նա աշխարհի լավագույն մարզիչն է: Մոուրինյոն ի ծնե հաղթող է:
Արիգո Սակի
Ես շատ եմ սիրում Մոուրինյոյին: Նա մեծ ու առանձնահատուկ մարզիչ է: Նա ներքին ուժ ունի, պոտենցիալ, բնավորություն, անհատականություն, պարզ մտքեր ու մեծ գիտելիքներ: Նա իսկապես մեծ մարզիչ է: Նրա կարիերան դրա վկայությունն է:
Լուիշ Ֆիգու
Մոուրինյոն մեծ ղեկավար է, մեծ մարզիչ, իր խաղացողների հետ արդար է ու ի ծնե հաղթող է:
Լուի Վան Գալ
Ես գիտեի, որ նա մի օր այսպիսի մարզիչ կդառնա: Նա դեռ տարիներ առաջ լավագույններից էր, իսկ հիմա լավագույնն է: Նա լավագույնն է իր սերնդի մեջ:
Ռաֆաել Նադալ
Նա իր ողջ կարիերայի ընթացքում ապացուցել է, որ մեծ մարզիչ է: Նա հաղթել է այն, ինչ ցանկացել է: Բայց հիմա նա իր առաջ նոր խնդիրներ է դրել:
Մարադոնա
Նա իր թիմի անդամների հետ լավ հարաբերությունների մեջ է ու հենց դրա շնորհիվ է կարողանում կառավարել թիմը: Նա անկասկած աշխարհի երկու կամ երեք լավագույն մարզիչներից է: Մոուրինյոն հարգում է իր խաղացողներին:
Կասիլյաս
Նա լավագույն մարզիչն է ու լավագույն մարդը, ում ես ճանաչում եմ:
Մարտին Յոլ («Այաքսի» մարզիչ)
Մոուրինյոն, միգուցե, աշխարհի լավագույն մարզիչն է: Նա իսկական պրոֆեսիոնալ է ու շատ ընդունակ աշխատող, ով ամեն ինչ արել է, որ իր թիմերը դառնան լավագույնը: Նա իր ոճով է դարձել լավագույնը: