
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե
Մոուրինյոն հրապարակել է այն ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակը, ովքեր
կընդգրվեն Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպմանը:
Գլխավոր նորություններից մեկը Էսեքիել
Գարայի հայտնվելն էր ցուցակում: Նա լիովին վերականգնվել է ծնկի
վնասվածքից, որը ստացել էր օգոստոսին' «Բավարիայի» հետ ընկերական խաղի
ժամանակ: Ինչպես և սկզբում ենթադրվում էր, վերականգման համար ֆուտբոլիստից
պահանջվեց 4 ամիս:
Առաջին անգամ հիմնական կազմում
ընդգրկվելու հնարավորություն է ստացել նաև Ալվարո Մորատին: Հիշեցնենք, որ
Սերխիո Ռամոսը և Ռիկարդու Կառվալյուն չեն կարող մասնակցել հանդիպմանը
որակազրկման պատճառով:
ԱՂԲՅՈՒՐ - http://armsport.am
|