Երեկ կայացավ կատալոնյան դերբին, որում շատերը կարծում էին, կլինի հավասար փոքր-ինչ մրցակցություն: Ճիշտ է դա դերբի էր, սակայն Բարսելոնան դրան ոչ մի նշանակություն չտվեց և խաղաց իրեն հատուկ խաղն ու պարզապես ջախջախեց մրցակցին 5-1 հաշվով: «Բլաուգրանան» կրկին անկասելի էր...
Մեսին երեկ չդարձավ գոլի հեղինակ, սակայն մեջ ծավալի աշխատանք կատարեց դաշտում՝ դառնալով գոլային երկու փոխանցման հեղինակ: Գոլերի հեղինակներ դարձան Պեդրոն (19', 60'), Խավին (30') և Դավիդ Վիլիան (75', 84'), իսկ Էսպանիոլից, պատվո գնդակի հեղինակ դարձավ Օսվալդոն՝ 63-րդ րոպեին:
Բարսելոնան այժմ ունի հինգ միավոր ավելի Ռեալից, որն իր հանդիպումն անցկացնում է այսօր՝ սեփական հարկի տակ ընդունելով Սևիլիային (24:00):