
Լա Լիգայում լավագույն ռմբարկուի համար պայքարը նոր թափ է հավաքում: Մեսին երեկ դարձավ երկու գոլի հեղինակ և հավասարվեց Ռոնալդոյին. երկու ֆուտբոլիստներն էլ իրենց ակտիվում այժմ ունեն 17 գնդակ:
Իսպանական Պրեմիերոյում, 15-րդ տուրի ավարտից հետո, առաջին տեղի համար պայքար ծավալվել է երկու թիմերի միջև: Բարսելոնան (40 միավոր) և Ռեալը (38 միավոր) արդեն «պոկվել» են հետապնդող մյւոս թիմերից, քանի որ երրորդ տեղում ընթացող Վիլիառեալն ունի 30, իսկ չորրորդ տեղում հանգրվանած Էսպանիոլը՝ 28 միավոր:
Նույն պատկերն է նաև լավագույն ռմբարկուի համար պայքարում: Ամեն խաղի ժամանակ, Ռոնալդոն և Մեսին աչքի են ընկնում արդյունավետությամբ՝ ռմբարկուների ցանկում առաջ անցնելով մյուսներից: Երկու ֆուտբոլիստներն էլ դարձել են 17 գոլի հեղինակ, իսկ երրորդ տեղում գտնվող Լլորենտեն իր ակտիվում ունի 10, իսկ հաջորդ տեղերը զբաղեցնող Նիլմարն ու Վիլիան՝ 9 գոլ:
Ներկայացնում ենք երկու գերաստղերի, 15-րդ տուրում, ցուցադրած արդյունքները.
Մեսի (Ռեալ Սոսյեդատի հետ խաղում) vs Ռոնալդո (Սարագոսայի հետ խաղում)
Գոլեր՝ 2 - 1
Հարված՝ 8 - 6
Հարված դարպասին՝ 3-1
Գոլային փոխանցում՝ 0 - 0
Երկու ֆուտբոլիստների ցուցադրած արդյունքները բոլոր հանդիպումներում.
Մեսի vs Ռոնալդո
Խաղեր՝ 13 - 15
Անցկացրած րոպեներ՝ 1166 - 1350
Գոլեր՝ 17 - 17*
Գոլեր 11մ.-ով՝ 1 - 4
Գոլ տուգանայինից՝ 0 - 2
Գոլային փոխանցում՝ 8 - 5
* Marca-ն, որը շնորհում է Pichichi-ի մրցանակը տարվա լավագույն ռմբարկուին, Ռոնալդոյի հաշվին գրանցել է 18 գոլ և 14 գոլային փոխանցում: Մինչդեռ Լա Լիգայի պաշտոնական կայքում (lfp.es)՝ Ռոնալդոյի հաշվին գրանցված է 17 գնդակ:
ԱՂԲՅՈՒՐ - http://gol-bet.com