
Մամուլի ասուլիսի ժամանակ Պեպ Գվարդիոլան առաջին անգամ մեկնաբանեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները, որի համաձայն Բարսելոնան կհանդիպի Արսենալի հետ:
Վիճակահանությունից հետո Գվարդիոլան ասել է, որ Չեմպիոնների լիգայի այս խաղերում չի կարելի ասել, թե ով է ֆավորիտը. "Կտեսնենք, թե որ մարզավիճակում մենք կխաղանք այդ խաղը, քանի որ այս պահի մարզավիճակը կարող է փոխվել: Արսենալը հիանալի հանդես եկավ խմբում: Այս ակումբը շատ ջանք չի գործադրում, բայց միշտ բարձր տեղեր է զբաղեցնում: Այն խաղերի համաձայն, որոնք ես տեսել եմ, նրանք դեռ շատ լավ են խաղում և ունեն իրենց խաղաոճը", - մարզչի խոսքերն է մեջբերում barca.ru-ն:
Պեպը նշեց, որ Արսենալում չկա այնպիսի ֆուտբոլիստ, որը վատ է խաղում. "Նրանց կազմում քիչ չեն լավ ֆուտբոլիստները, ինչպիսին են Նասրին, Սեսկը կամ Շամախը:"
Եվ վերջում Գվարդիոլան ավելացրեց. "Արսենալը այն թիմերից է, որը հակառակորդին ստիպում է շատ աշխատել: Նրանք խաղում են և պաշտպանվում, ցանկանում են միշտ գնդակ պահել, այդ պատճառով ես կարծում եմ, որ մեզ սպասում են երկու հիանալի խաղեր: Եթե նրանց դեմ խաղում վատ վիճակում դուրս գանք, ապա անպայման կպարտվենք":
ԱՂԲՅՈՒՐ - htp://FcBarca.Net.Ru