Կայքի մենյու
Չատ
Главная » 2011 » Փետրվար » 3 » Գվարդիոլա. «Բարսելոնան միշտ առաջինն է, իսկ Ռեալը՝ միշտ երկրորդը»
12:21
Գվարդիոլա. «Բարսելոնան միշտ առաջինն է, իսկ Ռեալը՝ միշտ երկրորդը»

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, մամլո ասուլիսում, խոսել է իր թիմի և Մադրիդի Ռեալի հնարավորությունների մասին:

«Վստահաբար յոթ միավորն ավելի լավ է չորսից: Հաստատ այն գիտեմ, որ երկու տարի առաջ ունեինք 12 միավորի տարբերություն և 6-2 հաշվով հաղթանակի հասանք Ռեալի նկատմամբ, որպեսզի վերջնականորեն հաղթենք առաջնությունը»,- ասել է Գվարդիոլան:

Նա ասել է նաև, թե ինչ կաներ, եթե այժմ գտնվեր Ռեալի ղեկին. «Նախ կփորձեի ֆուտբոլիստներին ապացուցել, որ դեռևս ունեն հույսեր: Կվերլուծեի այն սխալները, որոնք առկա էին Օսասունայի հետ խաղում: Նրանց կասեի, որ Բարսելոնայից՝ 5-0 հաշվով կրած պարտությունը սովորական երեք միավորի կորուստ էր և ոչ ավելին»:

Նա ավարտել է իր ասուլիսը հետևյալ խոսքերով. «Այսօրվա սերունդը սովորել է, որ Բարսելոնան միշտ առաջինն է, իսկ Մարդիդի Ռեալը՝ միշտ երկրորդը: Դա ցանկանում եմ, որ շարունակվի»:

Категория: Barcelona | Просмотров: 814 | Добавил: Madridist | Теги: Գվարդիոլա. «Բարսելոնան միշտ առաջինն, իսկ Ռեալը՝ միշտ երկրորդը» | Рейтинг: 1.0/1
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայում 10/11 մրցաշրջանի ռմբարկուն`
Всего ответов: 324


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz