"Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան առանձնապես չի տխրել Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի "Բետիսի" հետ պատասխան հանդիպման ժամանակ կրած պարտությունից:
Կատալոնացիները անդալուզյան թիմին պարտվել են 1:3 հաշվով, բայց երկու խաղերի հանրագումարով դուրս են եկել կիսաեզրափակիչ:
"Ես գոհ եմ, որ մենք դուրս եկանք երկրի գավաթի խաղարկության հաջորդ փուլ, քանի որ հաղթանակը տոնվեց շատ ուժեղ մրցակցի նկատմամբ: Երբ մենք "Բետիսի" խաղն ենք վերլուծում, հասկանում ենք, որ իսկապես մեզ համար հեշտ չի եղել: Ճիշտ է, մենք խոշոր հաղթանակի հասանք առաջին խաղում, սակայն պարզ գիտակցում էինք, որ պատասխան հանդիպմանը նույն կերպ պետք է պայքարեինք: Կցանկանայի շնորհավորել "Բետիսին, քանի որ դա շատ լավ թիմ է: Չգիտեմ, համարվում է նա արդյոք լավագույնն այն թիմերի մեջ, ում հետ մենք հանդիպել ենք երկրի գավաթի խաղարկության ժամանակ, սակայն անկասկած նա լավագույններից մեկն է",-ասել է Գվարդիոլան: