«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գոհ է, որ իր թիմին հաջողվել է ազգային առաջնության առաջին շրջանից հեոտ վաստակել 52 միավոր: Այս մասին հաղորդում է «Marca»-ն:
Կատալոնացիների հերթական «զոհը» դարձավ «Մալագան», որը «Նոու Կամպում» պարտվեց 1:4 հաշվով:
«Ես շատ գոհ եմ, թե թիմն ինչպես խաղաց առաջին շրջանում: Մենք շարունակում ենք պայքարել բոլոր կոչումների համար, և ես համոզված եմ, որ երկրորդ շրջանում նույնպես անհրաժեշտ մակարդակով հանդես կգանք: Ինչ վերաբերում է «Ռեալի» նկատմամբ ունեցած միավորի առավելությանը, այդ մասին ծիծաղելի է խոսել, դա շատ աննշան է: Չմոռանանք, որ մեզ սպասվում են արտագնա խաղեր այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են «Վալենսիան», «Վիլյառեալը», «Աևիլյան» և «Ռեալը»,-ասել է Գվարդիոլան:a