
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոալան որոշ հետևություններ է արել Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Ռեալի» հանդեպ տոնած փայլուն հաղթանակից:
Կատալոնացիների գլխավոր մարզիչը կարծում է, որ հիմա կապտանռնագույնների համար «Ռեալի» դեմ պայքարելը շատ ավելի դժվար կլինի և իր սաներին զգոնության կոչ է արել:
«Ռեալը» հիմա կրկնակի վտանգավոր է, ակնհայտ է նաև, որ այդպիսի խաղ մեզ այլևս չի հաջողվի կրկնել: Մենք ակումբի պատմության մեջ լավագույն թիմը չենք և «Բարսելոնայի» պատմության մեջ «Ռեալի» դեմ լավագույն խաղը չենք խաղացել»,-հայտարարել է Գվարդիոլան:
ԱՂԲՅՈՒՐ - http://armsport.am