Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ իր թիմի երեք ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպաններ Չավին և Ինյեստան, ինչպես նաև հարձակվող Մեսսին, առաջադրված են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:
<<Մեսսին համարվում է Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, բայց ես պետք է ասեմ, որ Չավին ու Ինյեստան նույնպես արժանի են Ոսկե գնդակը ստանալուն: Նրանք երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են: Իրենց մակարդակի բարձրակետին նրանք հասել են Բարսելոնայում և Իսպանիայի հավաքականում խաղալու ժամանակ>> - ասել է Գվարդիոլան: