"Բարսելոնայի” գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան "AS"-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Պրիմերայի 13-րդ տուրի "Ռեալի” հետ հանդիպման մասին (5:0), գովաբանել է Լիոնել Մեսսիին և նշել, որ Դանի Ալվեշը արժանի է, որպեսզի կապտնռնագույնների հետ իր պայմանագիրը երկարաձգվի:
-Ինչպիսի՞ գնահատական կտայիք Ձեր թիմին "Էլ կլասիկոյի” ելույթի համար:
-Այո, մենք վաստակեցինք երեք միավոր, ինչն էլ մեզ թույլ տվեց առաջ անցնել մրցաշարային աղյուսակում, բայց դա դեռ չի նշանակում, որ "Ռեալը” դադարեց ուժեղ հակառակորդ լինել: Մենք հաճույք պատճառեցինք ողջ աշխարհի ֆուտբոլասերներին: Կարելի է ասել, որ շարունակեցինք Կրոյֆի գործը, ով 15-20 տարի առանց նրանց համար կուռք էր:
-Ի՞նչն է Ձեզ ավելի շատ ուրախացնում այս հանդիպումից հետո:
-Այն փաստը, որ մենք իզուր չենք աշխատում և կարողանում ենք արդյունքի հասնել:
-Ինչպե՞ս կարող եք բացատրել այն փաստը, որ "Ռեալի” վերջին տարիների լավագույն կազմը պարտվում է 0:5 հաշվով:
-Նման խնդիրներ բոլորի հետ էլ պատահում են, դա նորմալ է: Դրա պատճառը թիմի նոր սերունդն է, որն արդեն նվաճել է այն ամենը, ինչ կարող էր նվաճել, բայց նախկինի պես ուզում է նոր հաղթանակներ տոնել:
-Մեսսին չկարողացավ գոլ խփել…
-Նա բավական մեծ գործ է արել ժամանակակից ֆուտբոլի համար: Եվ մի մոռացեք, որ նա ընդմենը 23 տարեկան է: Մեսսին, միևնույնն է, լավագույնն է, նույնիսկ եթե ոչ մի գոլ չխփեց "Ռեալին”:
-Արժանի՞ է արդյոք Դանի Ալվեշը պայմանագրի երկարաձգմանը:
-Ես արդեն ասել եմ նրան, որ նա "Բարսելոնայից” լավ թիմ դժվար գտնի: