ԳՎԱՐԴԻՈԼԱ.«ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉՆ Է»
Իր թիմի հաղթանակից հետո տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ժամանակ Գվարդիոլային հարցրեցին այն մասին, որ Մոուրինյոն ասել է, թե ևս 5 միավորով հտ մնալու դեպքում առաջնությունը ավարտված կլիներ, ինչին Գվարդիոլան պատասխանեց անհամաձայնությամբ:
«Ես համաձայն չեմ: Եթե մենք նույնիսկ ավելի շատ առաջ լինենք, առաջնությունը չի վերջանա: Երբ մրցում ես «Ռեալի» պես մրցակցի դեմ, ապա ամեն ինչ որոշվում է վերջին պահին: Վաղը նորից մեր միջև կլինի 4 միավորի տարբերություն, քանի որ նրանք ունեն աշխարհի լավագույն մարզչին ու հիանալի թիմ»: