Իսպանական "Բարսելոնայի” վերջին մարզումից առաջ թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլան հավաքել է իր ֆուտբոլիստներին և հոգեբանական աշխատանք տարել նրանց հետ, տեղեկացնում է AS-ը:Գվարդիոլան զգուշացրել է իր սաներին, որ վտանգավոր է թերագանհատել Մադրիդի "Ռեալի” ուժը:
"Մենք չպետք է թուլանանք, քանի որ "Ռեալը” բազում հաղթանակներ է տոնում: Մենք պետք է կենտրոնանանք յուրաքանչյուր հանդիպման վրա և պայքարենք հաղթանակի համար: Իսկ եթե մենք պարտվենք, հակառակորդը ավելի կմոտենա մեզ: Մեր ուղին երկար է, և եթե մենք մենք ցանկանում են արդյունքի հասնել, ապա չպետք է թույլ տանք մեզ թուլանալ: Իսկ եթե այս հանդիպմանը պարտություն կրենք, ապա միայն ինքներս մեզ պետք է մեղադրենք”, - ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, ոչ "Բարսելոնան” 7 միավորով գերազանցում է "Ռեալին” Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: