Երեկ հայտնի դարձավ նաև 2010 թ. աշխարհի լավագույն թիմի կազմը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Դարպասապահ
Իկեր Կասիլիաս (Իսպանիա, Ռեալ)
Պաշտպաններ
Պիկե (Իսպանիա, Բարսելոնա), Պույոլ (Իսպանիա, Բարսելոնա), Մայկոն (Բրազիլիա, Ինտեր), Լուսիո (Բրազիլիա, Ինտեր)
Կիսապաշտպաններ
Խավի (Իսպանիա, Բարսելոնա), Ինիեստա (Իսպանիա, Բարսելոնա), Ուեսլի Շնայդեր (Հոլանդիա, Ինտեր)
Հարձակվողներ
Քրիստիանո Ռոնալդո (Պորտուգալիա, Ռեալ), Դավիդ Վիլիա (Իսպանիա, Բարսելոնա) և Լիոնել Մեսսի (Արգենտինա, Բարսելոնա)
Հատկանշական է, որ ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի 2010 թ. լավագույն թիմը կազմված է երեք ակումբներ ներկայացնող ֆուտբոլիստներից: Էլ ավելի ավելի նշանակալի է, որ լավագույնների շարքում են Բարսելոնայի միանգամից վեց ֆուտբոլիստներ: Երեք ֆուտբոլիստներ Միլանի Ինտերից են, իսկ երկուսը՝ Մադրիդի Ռեալից:
Հավելենք, որ վեց ֆուտբոլիստներ աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականից են, երկուսը՝ Բրազիլիայի, իսկ մեկական ֆուտբոլիստներ ներկայացնում են Արգենտինայի, Պորտուգալիայի և Հոլանդիայի հավաքականները: