"Ռեալի” կիսապաշտպան Սամի Հեդիրան ակնարկել է, որ հաճելիորեն զարմացած է մադրիդյան թիմում տիրող համախմբվածությունից:
"Այստեղ իմ թիմն ավելի համախմբված է, քան Գերմանիայում, որտեղ ես խաղում էի ավելի վաղ: Մենք շատ հաճախ ճաշում ենք միասին: Մեկ անգամ հավաքավել ենք Մարսելուի մոտ, այնուհետև` Գագոյի:
Ֆուտբոլիստների մեծամասնությունը ապրում է քաղաքից դուրս, և հաճախ նրանք հրավիրում են ինձ իրենց մոտ` բնության գիրկը: Իսկ մեկուկես ամիսը մեկ մենք ճաշ ենք կազմակերպում, որին ներկա են գտվում ակումբի բոլոր անդամները, այդ թվում` հավաքարարները և ավտոբուսի վարորդները”, -Հեդիրայի խոսքերն է մեջբերում Tribalfootball-ը: