Ինչպես պնդում է կատալոնյան ակումբի տեխնիկական տնօրեն Անտոնի Սուբիսարետան, Իբրահիմ Աֆելային ձեռք բերելուց հետո, Բարսելոնան, այս հունվարին, այլևս նպատակ չունի որևէ տրանսֆեր իրականացնելու: Բացի այդ, նա նշել է, որ ակումբի երիտասարդ նոր աստղերը լրացնում են նաև պաշտպանությունում առկա բացը:
«Աֆելայից հետո, չենք պատրաստվում այլ տրանսֆեր իրականացնել: Պաշտպանության կենտրոնի համար այլևս չենք ցանկանում ոչ ոքի, քանի որ կան արդեն Ֆոնդասը, Մունիեստան և Բատրան: Նրանք առայժմ հանդես կգան երկրորդ թիմում, սակայն անհրաժեշտության դեպքում կմասնակցեն նաև հիմնական կազմում»,- նշել է հայտնի դարպասապահը: