Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 27 » Իգուաին. Հուսով եմ` շուտ կվերադառնամ շարք
22:16
Իգուաին. Հուսով եմ` շուտ կվերադառնամ շարք

"Ռեալի” հարձակվող Գոնսալո Իգուաինը պատմել է, թե ինչպես է ընթանում իր ապաքինումը վնասվածքից հետո:


"Ես աստիճանաբար վերականգնվում եմ և հուսով եմ, որ հնարավորինս շուտ կվերադառնամ շարք: Ես պետք է համբերատար լինեմ լիովին ապաքինվելու համար: Ես շատ լավ ընտելացել եմ "Ռեալին”, պետք է ասեմ, որ  բավականին բարդ էր դառնալ հիմանական կազմի ֆուտբոլիստ”, - Իգուաինի խոսքերն է մեջբերում Marca-ն:


AS-ի հաղորդմամբ` Գոնսալո Իգուաինը, այնուամենայնիվ, ստիպված կլինի վիրահատության ենթարկվել: Մոտ մեկ ամիս առաջ նրա մոտ միջողնաշարային ճողվածք էին հայտնաբերել, բայց առայժմ պարզ չէ` վիրահատական միջամտության կարիք կլինի, թե` ոչ:  Հունվարի 10-ին պարզ կլինի` կխուսափի արդյոք արգենտինացին վիրահատությունից, թե` ոչ: Այժմ Իգուաինը բուժվում է Բուենոս Այրեսում:


Ներկա մրցաշրջանում Իգուաինը 12 հանդիպում է անցկացրել  Իսպանիայի առաջնությունում և խփել 7 գոլ: Իսկ Չեմպիոնների լիգայում հարձակվողը մասնակցել է 4 հանդիպման և երկու գնդակի հեղինակ դարձել: 



ԱՂԲՅՈՒՐ - http://ArmSport.Am

Категория: Real Madrid | Просмотров: 588 | Добавил: Madridist | Теги: Իգուաին. Հուսով եմ շուտ կվերադառնամ | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայի 10/11 մրցաշրջանի չեմպիոնը`
Всего ответов: 304


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz