
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը մեկնել է Բարսելոնա, որպեսզի խորհրդատվություն ստանա բժիշկ Էնրիկե Կասերեսից:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ողնաշարի
ճողվածք է ստացել, և ակումբի բժշկական անձնակազմը փորձում է գտնել
ֆուտբոլիստի բուժման լավագույն լուծումը: Խոսքը նաև վիրահատական
միջամտության մասին է: Վնասվածքաբանության, օրթոպեդիկ վիրաբուժության և
սպրոտային բժշկության մասնագետ Կասերեսն ասել է.«Ֆուտբոլիստը ողնաշարի
վնասվածք է ստացել: Ախտորոշումը ճիշտ է կատարվել: Այն բուժումը, որը նա
ստանում է Մադրիդում, պետք է նպաստի, որպեսզի երեք օր հետո նա ավելի լավ
զգա և խուսափի վիրահատական միջամտությունից: Բայց եթե երկուշաբթի
բարելավում չլինի, ապա նա ստիպված կլինի վիրահատական սեղանին պառկել:
Իգուաինը թիմի շարքերից դուրս կգա 4-6 շաբաթով»:
Ինքը ֆուտբոլիստն ասել է, որ հույս
ունի' կխուսափի վիրահատական միջամտությունից' ավելացնելով, որ ինքը և
բժիշկները փորձում են ընդունել լավագույն որոշումը:
ԱՂԲՅՈՒՐ - http://armsport.am
|